Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Խուրման ու առողջությունը

Խուրման ու առողջությունը

Խուրման էբենազգիների ընտանիքին պատկանող բույս է, որի ենթատեսակների բուսաճական հատկությունների ու պատմական անցյալի մասին գրված է հեղինակի (Ջ. Ս.) «Արքայանարինջ՝ բուժում է ոչ միայն պտուղը» ու «Աստվածային արքայանարինջ» հոդվածներում: Սակայն բույսի քիմիական կազմն ու օգտակար ազդեցության ոլորտն ունեն ավելի մանրակրկիտ նկարագրության կարիք:

 

Խուրմայի պտուղը պարունակում է հակաօքսիդանտ հատկություն ունեցող կեմպֆերոլ, կվերցետին ու միրիցետին ֆլավոնոլներ: Միրիցետինն (275-300մկգ /100գ չոր պտղում) ունի նաեւ ոսկրային հյուսվածքն ամրացնող ազդեցություն: Միրիցետինով հարուստ սննդակարգը նվազեցնում է ենթաստամոքսային ու շագանակաձեւ գեղձերի քաղցկեղի զարգացման հավանականությունը (չիչխան, կաղամբ, քաղցր պղպեղ, լոբի եւ այլն):

 

ԽուրմաՊարունակում է գալաթթու (4,5-28,8մգ/100գ չոր պտղում), որը կանխարգելում է Պարկինսոնի ու Ալցհայմերի հիվանդությունների զարգացումը [Lui Y, Pukata T. L. et. al. Callic acid. Inhibits amyoid fibril formation. Bioorganic and Medicinal Chemistry Letters (23). 09.2013]:

 

Նման նյութեր է պարունակում նաեւ մանր պտուղներ տվող խուրմա կովկասյանի տերեւը: Եգիպտացի գիտնականներն ուսումնասիրել են տերեւից ստացված ջրային ու ոգեթուրմերի ազդեցությունը, որոնք ունեն հակաօքսիդանտ, հակաբորբոքային, լյարդը պաշտպանող հատկություն ու նաեւ շրջափակում են թվով 9 քաղցկեղածին բջիջների աճն օրգանիզմում (ապոպտոզ):

 

 Խուրմայի պտուղը շատ օգտակար է հիպոտոնիայի, ուժասպառության, անոռեքսիայի դեպքում, քանի որ պարունակում է արյան ճնշումը բարձրացնող միկրոտարր` ռուբիդիում (օրգանիզմին անհրաժեշտ 1 օրվա չափաբաժնի 63%-ը, 100գ պտղամսում): Նույն քանակում պարունակում է գլյուկոզայի 1 օրվա պահանջարկի 57%-ը, որն ապահովում է բջիջների արագ բազմացմանն ու աճին նպաստող էներգիայով: Պտուղը պարունակում է նաեւ պանտոտենաթթու (7.6 մգ, պահանջարկը` 5-15 մգ), որի դերն օրգանիզմում արժեւորվում է մի քանի պատճառներով:

Ա. Կարգավորում է նյարդային համակարգի, մակերիկամների, վահանագեղձի գործունեությունը:

ԽուրմաԲ. Պանտոտենաթթվի սակավության ժամանակ ստեղծվում են նախապայմաններ` ճարպակալման, կնճիռների քանակի ավելացման, ծերացման գործընթացքի արագացման համար:

Գ. Հատկապես անհրաժեշտ է հղիության շրջանում (օրը 15մգ):

Դ. Պանտոտենաթթուն անհրաժեշտ է կոէնզիմ A խմորիչի գոյացման համար, առանց որի անհնարին է ճարպաթթուների ու ֆոսֆոլիպիդների արտադրությունը: Կոէնզիմ A-ն ապահովում է օրգանիզմի բոլոր (մոտ 70 տրիլիոն) բջիջները «մաքուր» էներգիայով` ի տարբերություն գլյուկոզայի, որի տրոհման հետեւանքով առաջանում են ջուր, ածխաթթու գազ ու անջատվում է էներգիա: A- խմորիչը բնության հրաշք է, որն առանցքային դեր է կատարում «կյանքի կենսաքիմիայում»:

 

Պատկերացրեք. հոգնածության, սրտի աշխատանքի կամ շնչառության անբավարարության դեպքում խուրմայի 1-2 պտուղն արագորեն կկարգավորեն այդ խնդիրները: A-խմորիչն իջեցնում է խոլեսթերինի մակարդակը, պաստում է ճարպերի «այմրանը», իսկ անջատված էներգիան սնում է մկանները: Մագնեզիումը (56 մգ կամ օրվա պահանջարկի 14%-ը 100 գ հումքի մեջ) A խմորիչի լավագույն դաշնակիցն է (տե՛ս, Ջ. Ս., «Մակրոտարրերն արեւածաղկում», Med. practic):

Հետեւություն: Պանտոտենաթթվի առկայության շնորհիվ խուրման նպաստում է մարդու աշխատունակության բարձրացմանը, հանգսացնում է նյարդերը, ունի նիհարեցնող ազդեցություն: Մագնեզիումը կանխարգելում է քարերի առաջացումը երիկամներում:

ԽուրմաԽուրման հարուստ է յոդով (50-60 մկգ կամ օրվա պահանջարկի 40%-ը), որն անհրաժեշտ է մտավոր զարգացման, վահանագեղձի ու հիպոֆիզի կանոնավոր աշխատանքի համար, պաշտպանում է ճառագայթումից: Յոդն անհրաժեշտ է հղիներին ու կերակրող մայրերին (խորհրդակցեք բժշկի հետ): Պարունակում է զգալի քանակությամբ կոբալտ (3.64 մկգ կամ 36.4%), որը նպաստում է երկաթի յուրացմանն ու հեմոգլոբինի գոյացմանը: Կոբալտն ի զորու է սահմանափակել թթվածնի հոսքը դեպի քաղցկեղածին բջիջները:

 

Խուրմայի պտղամսում բարենպաստ է կալիումի ու նատրիումի իոնների հարաբերությունը՝ K:NA=14, որի շնորհիվ կանխարգելվում է այտուցների առաջացումն ու նվազում է երիկամների ծանրաբեռնվածությունը: Հարուստ է կարոտինային նյութերով. բետա-կարոտին՝ 24%, ալֆա-կարոտին՝ 5.3%, բետա-կրիպտոքսանտին՝ 28.9%, լյութեին+զեաքսանտին՝ 13.9%, լիկոպին՝ 3.2% (տե՛ս, Ջ. Ս., «Դդումը որպես կարոտինային նյութերի մատակարար», MP): Քիչ են պուրինները՝ 1.7%, պարունակում է պեկտին՝ 17%, որը լավացնում է մարսողությունն ու հեռացնում է վնասակար նյութերը, բջջանք՝ 10.4%, բուսական ստերոլներ՝ 7.9%, որոնք նվազեցնում են խոլեսթերինը:

 

ԽուրմաԽուրմայի պտուղը պարունակում է գլյուկոզայի յուրացմանը նպաստող քրոմ՝ 15.8%, վանադիում՝ 16.3%, լիթիում՝ 28.1% (կամ 28.1 մկգ), մանգանեղ 17.8%: Հետաքրքիր է միկրոտարր լիթիումի դերը, որը կիրառվում է հոգեկան հիվանդությունների պարագայում: Սակայն լիթիումը արգելափակում է թիրոքսինի գոյացումը, առաջացնում է առիթմիա, հիպերտոնիա, կարող է վնասել երիկամները: Մեկ օրվա անհրաժեշտ չափաբաժինը մոտ 100 մկգ է, սննդամթերքում պարունակվող լիթիումը գրեթե լիովին յուրացվում է օրգանիզմում: Հղիության շրջանում խստիվ հակացուցված է լիթիում պարունակող դեղորայքի (հակադեպրեսանտ) օգտագործումը:

 

Սակայն խուրման լիթիումի պարունակության շնորհիվ կարող է օգտակար լինել կանանց դաշտանադադարի շրջանում:

 

Խուրման պարունակում է նաեւ կալիում՝ 11%, ծծումբ՝ 6.9%, ֆոսֆոր՝ 5.3%, երկաթ՝ 16.8%, մոլիբդեն՝ 15%, պղինձ՝ 11.3%, վիտամին C՝ մինչեւ 52.5%, բիոտին՝ 15%, ջուր՝ 81.5%, մոխիր՝ 0.6 գ, սպիտակուց՝ 0.5 գ, ճարպեր՝ 0.2-0.5 գ, սախարոզա՝ 1.54 գ, ածխաջրեր՝ 16.9 գ, չի պարունակում օսլա: 100գ պտղամսի էներգետիկ արժեքը 67 կկալ է, պարզ ու բարդ շաքարների պարունակությունը` 15.3 գ:

Դեղատոմսեր

ԽուրմաՄիզամուղ, լեղաքարային հիվանդություն. 4 հատ միջին չափի խուրմայի պտուղը կտրատեք, առանց կորիզները հեռացնելու եփեք 300 մլ ջրի մեջ` մինչեւ եռման ջերմաստիճանի հասնելը, 15 րոպե թրմեք: Խմեք 150-ական մլ, օրը 2 անգամ, ուտելուց առաջ, եւ կերեք 2-ական եփած պտուղ: Հեռացնում է նատրիումի աղերը, մաքրում է երիկամները:

Բալասան սրտի համար. դդմի պտղամիսը եփեք, տրորեք, խառնեք խուրմայի թարմ հյութ (1:1): Կերեք 1-2 ճ.գ.՝ օրը 3 անգամ:

Սակավարյունություն. խմեք 50-ական մլ խուրմայի թարմ հյութ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

Քրոնիկ լուծ. կտրատեք 6 միջին պտուղ, 20 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք: Խմեք չափաբաժինն ամբողջովին, կրկնեք 4 ժամից:

Ալերգիա. կես կգ խուրման՝ առանց կեղեւի ու սերմի, տրորեք, 7 օր թրմեք 2 լ ջրում, քամեք, թուրմը, զտեք ու թրմեք եւս 3 օր` արեւի տակ: Պահեք սառնարանում: Դրեք թրջոց, լվացեք մաշկը:

ԽուրմաԹութք. խուրմայի 20 գ չիրը թրմեք ջրի մեջ: Չիրը կերեք, իսկ թուրմը խմեք: Կատարեք օրը 1-2 անգամ:

Էնուրեզ. չորս խուրմայի պտղակոթունները մանրացրեք, 15 րոպե եփեք 300 մլ ջրում, փակ կափարիչով տարայում, 30 րոպե թրմեք, քամեք: Խմեք 50-ական մլ՝ օրը 4 անգամ:

Ուժերը վերականգնող. խուրմայի տերեւը չորացրեք, 1 թ.գ. 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար ու սակավարյունության դեպքում: Հիպերտոնիա. չոր տերեւի փոշին խմեք 2-ական գրամ ՝ օրը 2 անգամ, 100մլ գոլ ջրի հետ: Կամ՝ լավ հասունացած պտղից հեռացրեք կեղեւն ու կորիզները, հարեք ու խառնեք կաթի հետ (1:2): Խմեք 200-ական մլ՝ օրը 3 անգամ, կատարեք օրը մեջ:

ԽուրմաԶգուշացում: Խորհուրդ չի տրվում ստամոքսի վիրահատության ենթարկվածներին, շաքարային դիաբետի դեպքում: Ալերգեն է, հակացուցված է մինչեւ 4 ամսական երեխա կերակրող մայրերին: Ուտելուց հետո պարտադիր ողողեք բերանը: Կարեւոր է իմանալ, որ, ի տարբերություն այլ պտուղ-բանջարեղենի, խուրման ցանկալի է ուտել առանց պտղակեղեւի: Հակացուցված է մինչեւ 3 տարեկան երեխաներին, իսկ մինչեւ 10 տարեկան երեխաները պետք է ուտեն փոքր չափաքանակներով:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ